Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինային հանձնել տասնյակ ռազմանավերն ու ինքնաթիռները

ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինային հանձնել տասնյակ ռազմանավերն ու ինքնաթիռները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ղրիմից Ուկրաինա վերադարձնել վերջինիս ռազմական տեխնիկան, չնայած այն անմխիթար վիճակում է: ՌԴ նախագահը նաև դեմ չէ, որպեսզի ուկրաինացի զինծառայողները ներկա լինեն Ղրիմում զինամթերքի ոչնչացմանը:

«Մենք պատրաստ ենք առաջարկել այդ գործընթացը. պատրաստ ենք Ուկրաինային հանձնել ռազմանավերը, որոնք Ղրիմում դեռևս առկա են, պատրաստ ենք հանձնել ավիացիոն տեխնիկան, զրահապատ տրանսպորտային միջոցները»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Պուտինն ասել է ռուսական տպագիր մամուլի և գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

Նա նկատել է, որ այդ տեխնիկան գտնվում է անմխիթար վիճակում, սակայն ճշգրտել է, որ խոսքը գնում է տասնյակ նավերի, տասնյակ մարտական ինքնաթիռների մասին:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am