Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը և Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը հունվարի 9-ին հանդիպում են ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման սկզբին դեսպան Արզումանյանը խոսեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հայ-դանիական կապերի զարգացման և խորացման հնարավորությունների ու հայկական կողմի պատրաստակամության մասին: Դեսպանը նշեց Դանիայում հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու, մշակութային համատեղ միջոցառումների անցկացման և մշակութային փոխանակումների իրականացման գործում Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարության հետ համագործակցության կարևորությունը:

Նախարար Մեթե Բոկը ներկայացրեց նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստան այցից իր տպավորությունները` հիացմունք հայտնելով երկրի հարուստ պատմության, ավանդությունների և հայ ժողովրդի ինքնության պահպանմանն ուղղված ջանքերի առիթով: Նա հավաստիացրեց, որ կանի առավելագույնը Հայաստանի և Դանիայի դռները միմյանց համար բացելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ մշակույթի նախարարության և ԴԹ մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի տեքստի վերջնական համաձայնեցմանն ու հնարավորին շուտ ստորագրմանը, ինչը խթան կհանդիսանա մշակութային ծրագրերի նախաձեռնման և իրագործման համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am