Սպորտ

Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարներն են 

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարներն են 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում են: 98 կգ քաշային կարգում դասակարգման աղյուսակը գլխավորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Հունահռոմեական ըմբիշներից 20 լավագույնների շարքում տեղ են գտել նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ, 5-րդ տեղ), Կարապետ Չալյանը (75 կգ, 10-րդ տեղ), Արթուր Շահինյանը (85 կգ, 13-րդ տեղ):

Ազատ ոճի ըմբշամարտում մի քանի կետով առաջադիմել են 97 կգ քաշային Գեւորգի Կետոեւն ու 125 կգ Լեւան Բերիանիձեն: Այժմ Կետոեւը չորրորդն է, իսկ Բերիանիձեն՝ երրորդը: Լավագույն 20-ի ցուցակում ընդգրկվել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ, 11-րդ տեղ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, 19-րդ տեղ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, 12-րդ տեղ): Ֆրանգուլյանը նախորդ տարվա երկրորդ կեսից փոխել է քաշային կարգը եւ արդեն հանդես է գալիս 65 կգ քաշում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում