Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ շախմատիստները մեկնարկեցին արագ շախմատի աշխարհի առաջնությունում  

Հայ շախմատիստները մեկնարկեցին արագ շախմատի աշխարհի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամները և մի շարք այլ գրոսմայստերներ մեկնարկեցին արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջատար Լևոն Արոնյանը առաջին 5 տուրում տոնեց մեկ հաղթանակ, տարավ մեկ պարտություն և 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի: 5 հնարավորից Արոնյանն ունի 2,5 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 3,5 միավոր ունի Սերգեյ Մովսեսյանը, 3-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը: 2,5-ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը:

Կանանց պայքարում 5 հնարավորից 3,5 միավոր ունի Էլինա Դանիելյանը, 2,5 միավոր ունի Լիլիթ Մկրտչյանը, իսկ 2-ական միավոր ունեն Մարիա Գևորգյանը և Լիլիթ Գալոյանը:

Դեկտեմբերի 27-ին կկայանան 6-10-րդ պարտիաները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am