Հասարակական

Երեւանի 2800 ամյակին նվիրված այգի կհիմնվի

1 րոպեի ընթերցում

Երեւանի 2800 ամյակին նվիրված այգի կհիմնվի

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առիթով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում բարեկարգման աշխատանքեր կիրականացնի: Այգին կանվանակոչվի Երևանի 2800-ամյակի առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից որպես հիմնական պահանջ դրվել է, որ այգին չտրամադրվի այլ անհատի, կամ կազմակեպրության եւ այգում առեւտրային ոչ մի գործունեություն չիրականացվի:

«Այգին կծառայի երեւանցիներին եւ Երեւան քաղաքի հյուրերին: Բարեգործական հիմնադրամը 99 տարի շարունակ այգու խնամքը կվերցնի իր վրա եւ այնտեղ երեք միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կիրականացնի»,-ասաց քաղաքապետը՝ շնորհակալություն հայտնելով բարերարներին: Երեւանի ավագանին միաձայն եւ ծափահարություններով ընդունեց օրակարգում ընդգրկված հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում