Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված մոտեցումների պահպանումը

ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են զգայուն հարցերի նկատմամբ 
հավասարակշռված մոտեցումների պահպանումը

ԹԲԻԼՒՍԻ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան և Վրաստանի նախագահները Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համատեքստում կարևորել են միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը: Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով»,- ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ նշեց ՀՀ Նախագահը:

Նախագահ Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանը իր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք է գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին: «Եվ կարծում եմ, որ թե վրացական, թե հայկական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին»,- ընդգծեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am