Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Անկախության կողմնակիցները հաղթանակ են տարել Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում

Անկախության կողմնակիցները հաղթանակ են տարել Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցությունները, դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվման արդյունքներով 70 տեղ են ստացել 135 տեղանոց օրենսդիր մարմնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

«Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունից թեկնածուների ցուցակում, որն ստանում Է 34 պատգամավորական մանդատ, առաջին համարը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն Է: Նա հանգրվանել Է Բելգիայում, քանի որ Իսպանիայում արդեն նրա ձերբակալման օրդեր Է տրված: Խորհրդարանում եւս 32 տեղ ստանում են «Կատալոնիայի ձախ հանրապետականները»:

Նրանց առաջնորդը՝ Պուչդեմոնի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, կալանքի տակ Է գտնվում ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեից հետո: Չորս մանդատ բաժին Է հասնում «Ժողովրդական միասնության թեկնածություն» կուսակցությանը: Կենտրոնամետ Իսպանիայի Քաղաքացիական կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում ստացել Է 37 տեղ, ինչը 12-ով ավելի Է քան 2015 թվականի ընտրություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am