Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց չի քննարկել

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018թ. վարչապետի թեկնածուի հարցով որևէ պաշտոնական քննարկում չի ունեցել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք ոչ խմբակցությունում, ոչ կուսակցության գործադիր մարմնում, ոչ էլ խորհրդում այդ հարցը չենք քննարկել: Քաղաքական զարգացումներն ընթանում են, դուք հետևում եք դրանց, երբ մենք այդ հարցը կքննարկենք,  դրա մասին կհայտարարենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ՀՀԿ-ն այդ հարցին բացարձակապես չի անդրադարձել՝ խոստանալով, որ, երբ այդ հարցը քննարկելու որոշում կայացնեն, կկազմակերպեն այնպիսի բաց քննարկում, որի մասին տեղյակ կլինեն և լրատվամիջոցները, և հանրությունը: «Դեպքերից առաջ մի ընկեք, երբ կգա ժամանակը մենք բոլոր մեկնաբանությունները կտանք»,- եզրափակեց  Բաղդասարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am