Life

Գիտնականները պարզել են, թե խմած տղամարդիկ ինչպես են ընկալում կանանց

2 րոպեի ընթերցում

Գիտնականները պարզել են, թե խմած տղամարդիկ ինչպես են ընկալում կանանց

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալկոհոլային խմիչքներ օգտագործած տղամարդիկ հակված են կանանց ընկալել որպես սեքսի զուգընկերներ: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի գիտնականները:

Նրանց աշխատությունը հրապարակել Է MedicalXpress-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետազոտությանը մասնակցել Է 20-ից 30 տարեկան 50 տղամարդ: Նրանց մի մասը խմել Է ալկոհոլային կոկտեյլներ, մյուսն օգտագործել Է պլացեբո (փուչ-խմիչք), այնուհետեւ նրանց ցույց են տվել երեկոյան զգեստներով երիտասարդ կանանց լուսանկարներ:

Կամավորներին խնդրել են գնահատել կանանց գրավչությունը եւ կազմել հոգեբանական դիմանկար, ընդ որում նրանց հայացքին հետեւել Է հատուկ համակարգը: Գիտնականները պարզել են, որ խմած տղամարդիկ ավելի երկար նայել են կանանց կրծքին ու իրանին, քան դեմքին:

Տարբերությունն ավելի նկատելի Էր, եթե կանայք կամավորների մեծամասնության կողմից նկարագրվում Էին որպես «գրավիչ» եւ «անվստահ»: Միեւնույն ժամանակ, եթե կինը «ինքնաբավ» ու «բարի» մարդու տպավորություն Էր թողնում, սթափ տղամարդիկ ավելի շատ ժամանակ Էին հատկացնում դիմագծերի ուսումնասիրությանը: Ալկոհոլն ուժեղացրնում Էր այդ տարբերությունը. «խմած» կամավորները գրեթե չԷին նայում այն կանանց մարմնին, որոնք վստահություն Էին ճառագում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում