Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հին ձեռագրեր, խաչքարեր, ոսկերչության նմուշներ. Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացվելու է հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես

Հին ձեռագրեր, խաչքարեր, ոսկերչության նմուշներ. Նյու Յորքի Մետրոպոլիտեն 
թանգարանում բացվելու է հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում 2018 թվականին բացվելու է հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, բացումը նախատեսված է սեպտեմբերին և տևելու է շուրջ 4 ամիս: 

«Ցուցադրվելու են երեք տեղից բերված ցուցանմուշներ` Մատենադարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հայաստանի պատմության թանգարանից: Մենք տրամադրում ենք 28 ձեռագիր: Կարծում եմ` այն կնպաստի մեր արժեքների հանրահռչակմանը: Այս գործընթացը սկսվել է երկու տարի առաջ, այն բավական լավ նախապատրաստական փուլ է անցել»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն Իվետա Մկրտչյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ թանգարանը ցուցահանդեսին ներկայացնելու է 5-6-րդ դարի քանդակարվեստի նմուշներ` խաչքարեր, որմնաքանդակներ: Ներկայացվելու են նաև կիրառական արվեստի առարկաներ, ոսկերչության նմուշներ: Դրանք 11-13-րդ դարի նմուշներ են: 
«Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանից եկած մասնագետների հետ քննարկել ենք, ընտրվել են այն ցուցանմուշները, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսին: Այսինքն` ցուցանմուշների ընտրությունը միասին ենք կատարել»,-ասաց Իվետա Մկրտչյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը  ներկայացնելու է ընդհանուր առմամբ 20 ցուցանմուշ` խաչքարեր, Մայր տաճարի քարակերտ մոդելը, արծաթյա եկեղեցական մասունքարաններ, գործվածքից իրեր, վարագույրներ: Ցուցանմուշներն ընդգրկում են վաղ միջնադարից մինչև 18-րդ դարը: 
«Համաշխարհային խոշորագույն թանգարաններից մեկում շատ կարևոր միջոցառում է սպասվում: Այն խոշոր ցուցահանդես է, որը ներկայացնում է մեր ժողովրդի մշակույթը, քրիստոնական շրջանը: Հայ մշակույթի հանրահռչակման տեսանկյունից կարևոր միջոցառում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը` նշելով, որ նախատեսված է նաև կատալոգի հրատարակություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am