Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցչին

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի  Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հարությունյանը ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցչին, բարձր գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և միջազգային կառույցի համագործակցությունն ու առավել արդյունավետ և հասարակության համար տեսանելի արդյունք ապահովող ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումները անհրաժեշտություն են:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության գնահատման համար արդյունավետ գործիք ներդնելու հարցին, ինչպես նաև այլընտրանքային պատիժների համակարգի ներդրմանն ու  ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am