«Ալաշկերտ»-ը և բրազիլական «Բոտաֆոգո»-ն համաձայնության են եկել
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում կայացավ «Ալաշկերտի» և բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության միջև հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը նախ ծանոթացան բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին, ապա հանդիպեցին «Բոտաֆոգոյի» նախագահ Նելսոն Մուֆարեյի և փոխնախագահ Գուստավո Ջուրդիկոյի հետ:
Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկեցին համագործակցության կետերը և համաձայնության եկան համատեղ ծրագրերի շուրջ: Մանրամասների մասին կտեղեկացնենք «Ալաշկերտի» ղեկավարության վերադարձից հետո:
Հավանական է, որ հունվարի 15-ից «Ալաշկերտը» 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի «Բոտաֆոգոյի» մարզաբազայում, որի ընթացքում մեր թիմին կմիանան բրազիլացի ֆուտբոլիստներ:
Վաղը` դեկտեմբերի 17-ին նախատեսված է հանդիպում մեկ այլ բրազիլական հանրահայտ ակումբի` «Ֆլումինենսեյի» ղեկավարության հետ, որի ընթացքում կքննարկվի «Ալաշկերտի» և «Ֆլումինենսեյի» միջև հնարավոր համագործակցությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում