Տնտեսություն

Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար

2 րոպեի ընթերցում

Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը կարծում է` կան լուրջ հիմքեր պնդելու համար, որ հետագա տարիներին Հայաստանի և Եվրամիության երկրների միջև տնտեսական ցուցանիշների բարելավում է արձանագրվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում պաշտոնյան ասաց, որ դրան կնպաստի նաև 2018 թվականի հունվարի 1-ից գործարկվող REX (Արտահանողների գրանցված համակարգ) համակարգը: «Այս համակարգն առավել նպաստավոր կլինի փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Ոչ միայն ՓՄՁ-ները, բայց հատկապես հենց նրանք առանց ծագման սերտիֆիկատ ունենալու, մեկ անգամ այդ համակարգում գրանցվելով, կարող են ապրանքներ արտահանել ԵՄ ու օգտվել GSP +-ի տված արտոնություններից, որը նշանակում է տնտեսված ժամանակ ու միջոցներ»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:

Նա վկայակոչեց վիճակագրական տվյալները, ըստ որի` 2017-ի տասն ամիսներին Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանման 23 տոկոսանոց աճ է արձանագրվել: «Արտահանված ապրանքների 40 տոկոսն օգտվել է GSP+-ի կողմից տրվող զրոյական մաքսատուրքից: Իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Հայաստանի պայմանավորվածությունների շնորհիվ դեպի ԵՄ ընդհանուր արտահանման ծավալի մեջ 90 տոկոսն արտահանվել է զրոյական մաքսատուրքով»,-հայտնեց փոխնախարարը:

Նա նշեց, որ 2017-ի առևտրային կառուցվածքում բարելավվել է ապրանքային կազմը, աճ է արձանագրվել պատրաստի արտադրանքի մասով, մասնավորապես, դեղագործության, տեքստիլի և վերամշակված սննդի ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում