Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հարվարդ ընդունվելու առթիվ ուրախացած սեւամորթ դիմորդը սոցցանցերի աստղ Է դարձել

Հարվարդ ընդունվելու առթիվ ուրախացած սեւամորթ դիմորդը սոցցանցերի աստղ Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում ուշադրություն են դարձրել 16-ամյա ամերիկացի Այրթոն Լիթլի բուռն արձագանքին Հարվարդի համալսարան ընդունվելու լուրն առնելուն: Հոլովակը հրապարակված Է Tha Little Man-ի Twitter-օգտահաշվում եւ երկու օրվա ընթացքում հավաքել Է ավելի քան 6,5 մլն դիտում, 510 հազար լայք եւ 170 հազար ռեփոստ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութում Լիթլը, ազգականներով ու ընկերներով շրջապատված, բացում Է Հարվարդից ստացած նամակը: Նա լարված նայում Է համակարգչի Էկրանին, հանկարծակի վեր Է թռչում աթոռից եւ անզուսպ ճիչով սկսում Է գրկախառնվել մերձավորների հետ: «Հարվարդը միշտ եղել Է իմ երազանքի համալսարանը»,-իր բուռն արձագանքը պարզաբանել Է երիտասարդը:

Նա հավելել Է, որ այժմ իր կյանքը ընդմիշտ փոխվել Է: «Ես երջանիկ եմ, որ մայրս ու եղբայրս հպարտանում են ինձանով: Մեկ շաբաթ առաջ նրան, ի դեպ, ընդունել են Սթենֆորդի համալսարան: Ես հասկացա, որ ես ու եղբայրս արեցինք անհնարինը»,-Լիթլի խոսքը մեջբերում Է HuffPost-ը: Մեկնաբանություններում հազարավոր օգտատերեր դիմորդին շնորհավորել են ընդունվելու առթիվ: Նրանց թվում հայտնվել Է նույնիսկ YouTube Gaming-ի ղեկավարը, որը Լիթլին հրավիրել Է ուսումն ավարտելուց հետո աշխատել Google-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am