Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Comedy Wildlife Photography Awards-ն ընտրել Է 2017 թվականի՝ վայրի բնության ամենածիծաղաշարժ լուսանկարը

Comedy Wildlife Photography Awards-ն ընտրել Է 2017 թվականի՝ վայրի բնության ամենածիծաղաշարժ լուսանկարը
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Comedy Wildlife Photography Awards մրցանակի ժյուրին ընտրել Է 2017 թվականի՝ վայրի բնության ամենածիծաղաշարժ լուսանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում պատկերված Է երեք բու, որոցից մեկն ընկնում Է ճյուից: Լուսանկարի հեղինակը հունգարացի լուսանկարիչ Տիբոր Կերցն Է:

«Գետին» կատեգորիայում հաղթանակ Է տարել իտալացի լուսանկարիչ Անդրեա Զամպատին, որը լուսանկարել Է դաշտամուկ՝ ծաղկի վրա:

«Ջրի տակ» կատեգորիայում լավագույնը դժգոհ կրիայի լուսանկարն Է, որը հետ Է մղում ձկանը: Հեղինակն ավստրալացի Թրոյ Մեյնն Է:

«Օդում» կատեգորիայում հաղթել Է շոտլանդացի Ջոն Թրելֆոլի «հրթիռ»-թռչունը: Մյուս հավակնորդների լուսանկարները նույնպես հրապարակվել են Facebook-ում:

Comedy Wildlife Photography Awards մրցանակաբախշությունն անցկացվում Է ամեն տարի, լավագույն լուսանկարներն ընտրվում են ամբողջ աշխարհից ուղարկված գործերից: Այս տարի ժյուրին ստացել Է 3,5 հազար գործ 86 երկրներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am