Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

ՀՀ վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է Հայաստան-
Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի  Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը  նշել է, որ Հայաստանում մշտապես բարձր են գնահատել Հայկազյան համալսարանի դերակատարությունը որակյալ համալսարանական կրթության ապահովման և հայագիտության ոլորտում ծանրակշիռ ներդրման համար: Նա  կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես,  ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Երկուստեք կարևորել են Հայկազյան համալսարանի համագործակցությունը հայաստանյան կրթօջախների և գիտական հաստատությունների հետ, փորձի փոխանակումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]