ԱՄՆ-ը երբեք ազնիվ միջնորդ չի լինի Մերձավոր Արեւելքում. Ռոուհանի
15:41, 13 Դեկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցույց Է տալիս հարգանքի բացակայությունը պաղեստինյան կողմի իրավունքների նկատմամբ եւ ապացուցում Է, որ Նահանգները չի կարող ազնիվ միջնորդ լինել Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամերիկյան վարչակազմի վերջերս ընդունած որոշումը հասկանալ Է տվել, որ ԱՄՆ-ը փորձում Է ապահովել սիոնիստների շահերը եւ ոչ մի հարգանք չունի պաղեստինցիների օրինական իրավունքների նկատմամբ: ԱՄՆ-ը երբեք ազնիվ միջնորդ չի եղել եւ երբեք Էլ չի լինի»,- գրել Է Ռոուհանին իր Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում