Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ջոան Ռոուլինգը պարգեւատրվել Է Պատվո ասպետների շքանշանով. DM

Ջոան Ռոուլինգը պարգեւատրվել Է Պատվո ասպետների շքանշանով. DM

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որն ստեղծել Է Հարի Փոթերի մասին մատենաշարը, դեկտեմբերի 12-ին պարգեւատրվել Է բրիտանական Պատվո ասպետների շքանշանով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail (DM) թերթը:

Պարգեւի հանձնման արարողությունը տեղի Է ունեցել Բուքինգհեմյան պալատում: «Ինձ համար պատիվ եւ հպարտություն Է այս պարգեւն ստանալը»,- մեջբերում Է անում հրատարակությունը գրողի խոսքից:

Շքանշանի հանձնումը տեղի Է ունեցել պատանի կախարդի մասին առաջին գործի՝ «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» (Harry Potter and the Philosopher՚s Stone, 1997 год) գրքի հրատարակումից 20 տարի անց:

Պատվո ասպետների շքանշանը պարգեւ Է տարբեր բնագավառներում (արվեստում, գրականության, երաժշտության, գիտության եւ այլ ասպարեզներում) ակնառու նվաճումների համար: Այն 1917 թվականին հիմնել Է Գեորգ V թագավորը: Շքանշանի ասպետների թվում են՝ գիտնական Սթիվեն Հոքինգը, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ջորջ Օսբոռնը եւ երաժիշտ Փոլ Մակքարթնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am