Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Շախմատի պատանեկան թիմը զիջել է Հնդկաստանի ընտրանուն    

Շախմատի պատանեկան թիմը զիջել է Հնդկաստանի ընտրանուն

 

 

ԵՐԵՎԱՆ, 13  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում կայացան 2-րդ և 3-րդ տուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով գերազանցեց Իսրայելի ընտրանուն, իսկ ահա երրորդ տուրում 1,5-2,5 հաշվով զիջեց Հնդկաստանի թիմին:

Այս տուրից հետո Հայաստանի պատանեկան թիմը 4 միավորով 7-րդ հորիզոնականում է: Առաջատարները 6-ական միավորով Ռուսաստանի և Հնդկաստանի ընտրանիներն են:

Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական: Որպես կազմակերպիչ` Հնդկաստանը մասնակցում է 3 թիմով: Յուրաքանչյուր հավաքական բաղկացած է 4 հիմնական խաղացողից և մեկ պահեստային մասնակցից, ընդ որում, մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ և խաղա առնվազն երեք խաղափուլում: Հայաստանի հավաքականը Հնդկաստան է մեկնել հետևյալ կազմով. Արամ Հակոբյան, Շանթ Սարգսյան, Դավիթ Միրզոյան, Մամիկոն Ղարիբյան և Աննա Սարգսյան: Հավաքականի մարզիչն է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am