Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԵՄ հետ վիզայի ռեժիմի ազատականացումը դեռ ժամանակ է պահանջելու. Ֆրանսիայի դեսպան

ԵՄ հետ վիզայի ռեժիմի ազատականացումը դեռ ժամանակ է պահանջելու. Ֆրանսիայի 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզայի ռեժիմի ազատականացման հարցն առանձին գործընթաց է եւ ներառված չէ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Նրա խոսքով՝ սա երկար գործընթաց է եւ դեռ ժամանակ է պահանջելու:

«Սա Եվրամիության գործելակերպի մաս է կազմում, եւ ամեն անգամ պետք է հաշվի առնել  այդ գործընթացում ներառված գործողությունների հաջորդականությունը:  Այս գործընթացի համար շատ կարեւոր է որոշակի պայմանավորվածությունների գոհացուցիչ համապատասխանեցումը. հենց այդ անհրաժեշտ  պայմաններն ի մի բերված լինեն, վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացի բանակցությունների մեկնարկը կտրվի, ինչն էլ ենթադրվում է՝ պետք է հանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացմանը: Ստացվում է այնպես, որ այս գործընթացը ավելի շատ պետք է ծավալվի  հայտ ներկայացնող երկրում, քան Բրյուսելում»,-ասաց Ժոնաթան Լաքոտը: 

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am