Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը 7-րդն է «London chess classic»-ում  

Լևոն Արոնյանը 7-րդն է «London chess classic»-ում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատարը, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը յոթերորդն է Լոնդոնի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Հաղթողին որոշելու համար խաղարկվեցին լրացուցիչ արագ շախմատի պարտիաներ, որտեղ Ֆաբիանո Կարուանան 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Նեպոմնյաշչու նկատմամբ և դարձավ մրցաշարի հաղթող:

 Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 5-ական միավորով կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Կարլսենը գրավեց 3-րդ տեղը:
Լևոն Արոնյանը, վերջին տուրում Կարլսենից կրած պարտությունից հետո, զիջեց դիրքերը և 4 միավորով հայտնվեց 7-րդ հորիզոնականում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am