Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Մադրիդում Սանտա Կլաուսների մրցավազքում

Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Մադրիդում Սանտա Կլաուսների մրցավազքում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ 7 հազար մարդ է մասնակցել  դեկտեմբերի 10-ին Մադրիդի փողոցներով անցկացված Սանտա Կլաուսների մրցավազքում, տեղեկացրել են կազմակերպիչները միջոցառման Facebook-ի էջում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նրանց տվյալներով՝ միջոցառման մասնակիցները Սանտա Կլաուսների և Սուրբ ծննդյան էլֆերի հագուստներով վազել են Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնով՝ Պրադո թանգարանի մոտ գտնվող Մուրիլյո հրապարակից մինչև Էմիլիո Կաստելարի հուշարձան և հետադարձ ճանապարհով։ Օլիմպիական չեմպիոն, իսպանացի վազորդ Ֆերմին Կաչոն նույնպես մասնակցել է մրցավազքին։

Մրցավազքի կայքի համաձայն՝ այն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Միջոցառմանը հավաքված միջոցների մի մասը կուղղվի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ։

 






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am