Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի տնտեսության և առևտրի նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

 Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի տնտեսության և առևտրի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել է Լիբանանի տնտեսության և առևտրի նախարար Ռաեդ Խուրիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը նախարար Խուրիին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկված համակողմանի քայլերն՝ ուղղված երկրի ներդրումային միջավայրի բարելավմանը և այն գործարարների համար առավել գրավիչ ու դյուրին դարձնելուն:

Անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ընձեռած հնարավորություններին, ԵՄ հետ ս.թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և արտոնյալ առևտրային ռեժիմին, Իրանի հետ ազատ տնտեսական գոտուն:

Նախարար Ռաեդ Խուրին իր հերթին ներկայացրեց Լիբանանի տնտեսության ընդհանուր վիճակը, առկա ներքին և տարածաշրջանային մարտահրավերները, առաջիկա դրական միտումներն ու հեռանկարները:

Լիբանանի տնտեսության և առևտրի նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Լիբանան-Հայաստան տնտեսական կապերի աշխուժացմանն ու երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունների մակարդակին դրանց համապատասխանեցմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում