Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ 
Սահմանադրության օրվա առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ,     

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:

1991 եւ 2006 թվականների դեկտեմբերի 10-ի հանրաքվեները վճռորոշ դերակատարություն ունեցան մեր հանրապետության կյանքում՝ ազդարարելով ժողովրդավարության ուղին բռնած մեր ժողովրդի հաստատուն կամքի եւ անսասան ոգու մասին:

Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, պաշտպանեցինք մեր պետական անկախությունը եւ շարունակում  ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այն հետեւողականորեն ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ:

Սույն թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն եւ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը դարձան դրա վառ ապացույցները:

Նոր Մայր օրենքը մեր հանրապետությունում սահմանադրականության, ժողովրդավարական ինստիտուտների հետագա կայացման ու զորացման օբյեկտիվ վկայությունն է, որը կրկին փաստեց մեր ժողովրդի հավատարմությունը ազատ եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու գործին:

 Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, երջանկություն ու բարօրություն Արցախի յուրաքանչյուր ընտանիքի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am