Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Լավրովը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների անցկացումը

Լավրովը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳ նախարարների 
մակարդակով հանդիպումների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2017 թվականին տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ է համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ցանկացած հակամարտությունում անհրաժեշտ է հենվել ընդհանուր մոտեցումների վրա: Դրանցից առաջինը հակամարտող երկրների միջև ուղիղ երկխոսությունն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում գոյություն ունի: Իհարկե, այն մեզ դեռևս լուրջ առաջընթաց չի տալիս, սակայն փաստը, որ այս տարի երկխոսությունը տեղի է ունեցել նախագահների և բազմիցս նաև արտգործնախարարների մակարդակով, մեզ դրական է թվում: Շարունակելու ենք աշխատել այն ուղղությամբ, որը ենթադրում է Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հավաքական մոտեցումը»,- հայտարարեց Լավրովը:

Նա հիշեցրեց, որ նիստի ընթացքում ՄԽ համանախագահ երկրները վերահաստատել են իրենց մոտեցումներն ընդհանուր հայտարարության տեքստում: «Այն ներառում է խնդրի կարգավորման սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, սակայն դեռևս չեն փոխակերպել գործնական քայլերի»,- նշեց Ռուսաստանի ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am