Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Մենք վախենում ենք այն բանից, ինչը նման չԷ մեզ». Ջուլյա Ռոբերտսը նոր դերի մասին

«Մենք վախենում ենք այն բանից, ինչը նման չԷ մեզ». Ջուլյա Ռոբերտսը նոր դերի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի աստղ Ջուլյա Ռոբերտսն ասել Է, որ հայտնվել Է «Հրաշք» ֆիլմում խաղացած իր դերի ուժեղ տպավորության տակ, որը նոյեմբերին Էկրան Է բարձրացել ամբողջ աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ռոբերտսը ֆիլմում խաղում Է հազվագյուտ ծագումնաբանական հիվանդությամբ երեխայի մոր դերը, հիվանդություն, որի պատճառով նրա դեմքը սխալ Է ձեւավորված: Ֆիլմը հիմնված Է Ռաքել Ջ. Պալասիոյի համանուն գրքի վրա, որը պատմում Է դպրոցում Օջի տղայի անցկացրած առաջին տարվա մասին: «Երբ ես կարդացի գիքը, հասկացա, որ նա այնքան ցնցող եւ առանձնահատուկ Է ներկայացնում այդ պատմությունը. եւ դա պատմություն Է բոլորիս մասին»,- ասում Է Ռոբերտսը:

Դերասանուհու հերոսուհի Իզաբել Փուլմանն Օջիին տանն Է ուսուցանում մինչեւ 10 տարեկանը, երբ որոշում Է նրան դպրոց տալ: Տղայի դերը խաղում Է 11-ամյա Ջեյքոբ Թրեմբլեյը:

«Իզաբելը 10 տարվա ընթացքում ամեն րոպեն անցկացնում Է այդ արտակարգ տղայի հետ, իսկ հետո մի օր հասկանում Է, որ, չնայած իր մայրական բնազդին, անհրաժեշտ Է նրան ծանոթացնել աշխարհին»:

«Այս ֆիլմի գլխավոր ուղերձն այն Է, որ Է ընտրես բարությունը, լինես քեզ հավատարիմ եւ տեղի չտաս»,- կարծում Է Թրեմբլեյը:

Ռոբերտսն ասում Է, որ ինքն ու Թրեմբլեյն ուրախ են կինոնկարին մասնակցություն ունենալու համար:

«Մենք կարող ենք լինել բարի, մեղմ, ցանկացած իրավիճակի նայել ավելի լայնորեն, իսկ գուցե, պարզապես դանդաղել եւ ավելի շատ ժամանակ անցկացնել միասին: Մարդիկ վախենում են այն բանից, ինչը նման չԷ իրենց»,- հավելել Է Ռոբերտսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am