Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը ամուր հիմք է հետագա զարգացումների համար. Իտալիայի դեսպան

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը ամուր հիմք է հետագա 
զարգացումների համար. Իտալիայի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը դրական իրադարձություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Նրա համոզմամբ՝  նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը մի շարք ոլորտներում:
«Մինչ այս հարաբերությունները բարեկամական էին,  գործընկերային, սակայն չկար այդ նոր հիմքը: Մենք բոլորս աշխատում էինք դրա համար, Հայաստանն էր նաեւ աշխատում, եւ ի վերջո,  գործընթացը հասավ իր վերջնակետին: Մենք շատ ուրախ ենք, քանի որ այն ձեւավորում է նոր շրջանակ հարաբերությունների համար, որը կարող է լինել ամուր հիմք հետագա զարգացումների համատեքստում»,-ընդգծեց դեսպանը: 
Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: 

Սյուզի Մուրադյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am