Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Մինսկի Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում գտնվող երկրների՝ Հայաստանի,  Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները ժամանել են պալատ, որտեղ նրանց դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Համատեղ լուսանկարվելուց հետո նրանք անցել են նեղ կազմով բանակցությունների:

Համաձայն նիստի օրակարգի՝ ղեկավարները քննարկելու են միջազգային իրադրության զարգացման միտումները և այն միջոցները, որոնք ձեռնարկվում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության ամրապնդման համար:

Գագաթնաժողովին կամփոփվեն 2017 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության արդյունքները:

Ակնկալվում է, որ դրա արդյունքներով կընդունվեն մի շարք որոշումներ տարբեր ոլորտներում ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ:

Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է ԼՂ խնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am