Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդես կբացվի

Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդես 
կբացվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018թ-ի սեպտեմբերի 21-ին կբացվի «Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև 2019թ-ի հունվարի 13-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսում ներկայացված կլինեն Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի մի շարք ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարազարդ ձեռագրեր:

Ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշները կներկայացնեն Հայաստանի քրիստոնեացման գործընթացը, ինչպես նաև հայկական արվեստի զարգացումը միջնադարում և դրա տարածումն աշխարհում: Այս թեմաներին առնչվող քննարկումները թանգարանում կվարի դոկտոր Հելեն Էվանսը:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն նաև լուսանկարիչ Հրայր Խաչերերյանի խաչքարների լուսանկարների շարքը, որոնց վերաբերյալ գիրքը լուսանկարիչը կներկայացնի «Մետրոպոլիտան»-ում: Ցուցահանդեսի պաշտոնական լուսանկարիչը ևս կլինի Հրայր Խաչերերյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am