Մերկ Քիմ Քարդաշյանը ոսկեզօծվել Է
15:37, 28 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ եւ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել Է իր կոսմետիկայի նոր շարքի գովազդային արշավի համար եւ լուսանկարը զետեղել իր Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քարդաշյանը, որը վերջերս հաջողությամբ ներկայացրել Է իր նոր բույրը, պատրաստվում Է իր KKW Beauty նոր կոսմետիկական բրենդի տեսականին համալրել շուրթերի համար փայլի եւ մարմնի համար շողշողուն պիգմենտների շարքով: Այդ պիգմենտները հեռուստաաստղը կրել Է մաշկի վրա՝ մերկ նկարահանվելով նոր շարքի գովազդային արշավի համար: Լուսանկարում Քիմը կեցվածք Է ընդունել հայելային պատի ֆոնին՝ ձեռքով փակելով կուրծքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում