Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մխիթարյանի վերջին 4-5 խաղերն ինձ դուր չեկան. Մոուրինյո

Մխիթարյանի վերջին 4-5 խաղերն ինձ դուր չեկան. Մոուրինյո

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի` «կարմիր սատանաների» մեկնարկային կազմից բացակայելու մասին:

«Մխիթարյանի վերջին 4-5 խաղերը ինձ դուր չեկան: Նա լավ էր սկսել մրցաշրջանը, սակայն քիչ-քիչ անհետացավ: Մակարդակով նա նահանջում էր թե գոլերի, թե գոլային փոխանցումների, թե թիմին օգնելու տեսանկյունից: 10 համարի ներքո խաղացող ֆուտբոլիստը պետք է պահպանի այդ որակները, դրա համար էլ ես հնարավորություն տվեցի այլ ֆուտբոլիստների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է ESPN-ն:

Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բազել»-ի և Պրեմիեր լիգայի «Նյուքասել»-ի դեմ խաղերին: Մխիթարյանը ընդհանուր առմամբ մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am