Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էմերսոն Մնանգագվան երդում տվեց որպես Զիմբաբվեի նոր նախագահ

Էմերսոն Մնանգագվան երդում տվեց որպես Զիմբաբվեի նոր նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեի նախկին առաջին փոխնախագահ 75-ամյա Էմերսոն Մնանգագվան նոյեմբերի 24-ին երդում Է տվել որպես պետության նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News 24 հարավաֆրիկյան լրատվական պորտալը, որը հեռարձակում Է պաշտոնակալման արարողությունը Հարարեի ազգային մարզադաշտից:

Մնանգագվան պետության բարձրագույն պաշտոնին առաջադրվել Էր «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կառավարվող կուսակցության կողմից: Մինչեւ նոյեմբերի 19-ը այն գլխավորում Էր 93-ամյա Ռոբերտ Մուղաբեն: Նոյեմբերի 21-ին նա համաձայնեց պաշտոնաթող լինել զինվորականների եւ իր քաղաքական ընդդիմախոսների ճնշման ներքո, ներառյալ նախկին զինակիցները, որոնք սպառնում Էին իմփիչմենտի ընթացակարգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am