Հայաստանը և Գերմանիան փոխանակեցին «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերը
12:03, 24 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 23-ին ԳԴՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերի փոխանակման պաշտոնական արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հայկական կողմից համապատասխան արձանագրությունը ստորագրեց ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ գերմանական կողմից` ԳԴՀ ԱԳՆ իրավական և հյուպատոսական հարցերով բաժնի վարիչ Մարիա Մարգարետե Գոսեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում