Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ

Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին տեղի ունեցող գագաթնաժողովի շրջանակում Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների ղեկավարները կնախանշեն ապագա համագործակցությունը:

ԱլԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բելգիա է մեկնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:

ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am