Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհում նշում են գնումներից հրաժարվելու համաշխարհային օրը

Աշխարհում նշում են գնումներից հրաժարվելու համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրն առանց գնումների՝ ավելորդ սպառման դեմ բողոքի միջազգային օրը, ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում Է նոյեմբերի վերջին, Սուրբծննդյան սպառավաճառքների սկսվելու ավանդական շրջանում. Հյուսիսային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում եւ Շվեդիայում այն համընկնում Է ամերիկյան Գոհաբանության օրվան (այս տարի նշվում Է նոյեմբերի 24-ին) հաջորդող առաջին ուրբաթին, մնացած երկրներն այն նշում են շաբաթ օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1992 թվականին Կանադայում սկզբնավորված ակցիան առաջին հերթին ուղղված Է գերսպառման նվազեցմանը, ինչպես նաեւ աշխարհում նյութական բարիքների անհավասար բաշխման դեմ: Այսօր դրան մասնակցում են արդեն 65 երկրներ: Այդ օրը բոլոր ցանկացողներին առաջարկվում Է 24 ժամով հրաժարվել որեւԷ ապրանք ձեռք բերելուց: Ոմանք դրանով չեն սահմանափակվում եւ մեկ օրով անջատում են ամբողջ տեխնիկան, չեն օգտվում անձնական ավտոտրանսպորտից եւ շարժական հեռախոսներից:

Նաեւ Առանց գնումների օրվա շրջանակներում ակտիվիստները ցույցեր եւ թատերականացված ներկայացումներ են կազմակերպում առեւտրի կենտրոններում, ցուցադրում են «հակագովազգային» տեսահոլովակներ, որոնք պատմում են ավելորդ ու չմտածված սպառման խնդիրների մասին եւ առաջարկում են վարկային քարտերի տերերին՝ ոչնչացնել դրանք:

Գնումներից հրաժարվելու օրը հենց այնպես չԷ զուգադիպեցվել նշանավոր «սեւ ուրբաթին»՝ սպառավաճառքների սկսվելու օրվան, երբ զեղչերի հետեւից ընկած մարդիկ հաճախ կորցնում են գլուխը: Հոգեբանները գտնում են, որ այս ակցիան իմաստ ունի. այն հասարակայնության ուշադրությունը գրավում Է գերսպառման խնդրի եւ շոպինգից կախվածության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am