Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է առողջական վիճակի վատանալու պատճառով

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է առողջական վիճակի վատանալու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը նոյեմբերի 22-ին հոսպիտալացվել Է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը ՌԻԱ Նովոստիին հայտատել Է արտիստի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը:

«Երեկ Արմեն Բորիսովիչին հոսպիտալացրել են, այդ մասին ինձ պատմել Է Յուրի Վասիլեւիչ Կլեպիկովը, որն այժմ նրա մերձավորներից մեկն Է»,-ասել Է Մազուրը: «Ջիգարխանյանի վիճակը վատացել Է, երկու օր առաջ թուլացել են նրա ոտքերը եւ, ինչպես հայտնել են թատրոնում, նրան զուգարան Էին տանում ձեռքերի վրա: Երեկ նույնպես նրան ձեռքերի վրա են հասցրել այն ավտոմեքենան, որով դերասանը տեղափոխվել Է հիվանդանոց»,-հավելել Է նա: Իր հերթին Մոսկվայի Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կոռնեեւան dni.ru պորտալին հայտնել Է, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է ծանր վիճակում:

«Նրան հիվանդանոց Է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը»,-նշել Է Կոռնեեւան: «Վերջին օրերին Ջիգարխանյանը դժվարությամբ Էր քայլում, նա գրեթե դուրս չԷր գալիս իր աշխատասենյակից»,-պատմել Է թատրոնի մամուլի քարտուղարը «Զվեզդա» հեռուստաալիքին: Նա չի կարողացել նշել են այն բուժհաստատությունը, ուր տեղափոխել են արտիստին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am