Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սիրիայում և Հայաստանում փոխադարձաբար կներկայացվեն զբոսաշրջային և բիզնես հնարավորությունները

Սիրիայում և Հայաստանում փոխադարձաբար կներկայացվեն զբոսաշրջային և բիզնես 
հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում և Հայաստանում փոխադարձաբար կներկայացվեն զբոսաշրջային, բիզնես հնարավորությունները: Ինչպես «Արմենպրես»-ասաց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, այժմ քննարկվում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի՝ Սիրիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Դամասկոսում, Երևանում կազմակերպել Սիրիայի և Հայաստանի արդյունաբերական ու զբոսաշրջային շաբաթ:

«Քաղաքական պայմանավորվածությունը կա, այժմ քննարկում ենք այդ շաբաթի իրականացման ձևաչափն ու ժամկետները: Շաբաթն ունենալու է և՛ բիզնես ուղղվածություն, և՛ զբոսաշրջային: Այժմ փորձենք փոխադարձ հետաքրքրությունները հասկանալ, թե հայաստանյան ինչպիսի ապրանքներ, ուղղություններ են հետաքրքրում սիրիական կողմին և հակառակը: Կփոխանակենք ցանկը և կփորձենք այդ ուղղությունների բիզնեսը հրավիրել Հայաստան, մեր երկրից էլ Սիրիա՝ ձևավորելով բիզնես կապեր»,-ասաց Հովհաննես Ազիզյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ նման միջոցառում նախատեսվում է անցկացնել նաև Լիբանանում: Կրկին նախարարի այցի ընթացքում համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Նախատեսում ենք խթանել զբոսաշրջային այցելությունները, որովհետև լիբանանյան շուկայում լուրջ հնարավորություններ ենք տեսնում: Ի դեպ, մի կարևոր փաստի մասին ևս: Նախարարի՝ Լիբանան այցելության ժամանակ որոշակի բիզնես կապեր են ձևավորվել՝ Հայաստանում արտադրություն հինելու համար: Ստորագրվել են հուշագրեր, հույս ունենք, որ շուտով Լիբանանի հետ համատեղ արտադրություն կունենանք»,-հավելեց Հովհաննես Ազիզյանը:

Հոկտեմբերի վերջին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լիբանանում և Սիրիայում: Տեղի են ունեցել հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Բեյրութում անցկացվել է հայ-լիբանանյան տնտեսական համաժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am