Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊՍԺ-ն գերխոշոր հաշվով հաղթեց, «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ- ոքի. Չեմպիոնների լիգա

ՊՍԺ-ն գերխոշոր հաշվով հաղթեց, «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-
ոքի. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան A, B, C, D խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց «Բազել»-ին, իսկ Մոսկվայի ԲԿՄԱ-ն 2:0 հաշվով գերազանցեց «Բենֆիկա»-ին:

B ենթախմբում Մյունխենի «Բավարիա»-ն 1:2 հաշվով հաղթեց «Անդերլեխտ»-ին, ՊՍԺ գերխոշոր՝ 7:1 հաշվով առավելության հասավ «Սելթիկ»-ի նկատմամբ:

C խմբում «Ատլետիկո»-ն տանը հաղթեց «Ռոմա»-ին 2:0 հաշվով, «Ղարաբազ»-ը խոշոր 0:4 հաշվով պարտություն կրեց «Չելսի»-ից:

Եվ D խմբում «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղում դարպասի գրավում չեղավ, «Սպորտինգ»-ը 3:1 հաշվով հաղթեց «Օլիմպիակոս»-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am