Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 23.11.2017

Սպասվող լրահոս. 23.11.2017

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգը կքննարկվի գործադրի կողմից: Հարցը ներառված է այսօր` նոյեմբերի 23-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

Լրագրողների հետ կհանդիպի «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը: Նա կներկայացնի  նոր սակագնային քաղաքականությունը և 2017թ. ավիաընկերության իրականացրած աշխատանքը:

Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի կինը` Արիաննե Կաոիլին հանդես կգա մամուլի ասուլիսով: Հիշեցնենք, նա օրերս նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Արիաննե Կաոիլին կառավարման և բիզնես խորհրդատվության մասնագետ է, աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական և հանքարդյունաբերական ոլորտներում:

«Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։ Այն կստորագրվի երկու հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։ «Այբ» կրթական հիմնադրամի անունից հուշագիրը կստորագրի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամի անունից՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։

Նոյեմբերի 22-ին Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները՝ քննարկելու Սիրիայի քաղաքական ապագան: Լրագրողների հետ հանդիպմանը արաբագետ Արմեն Պետրոսյանը և իրանագետ Արտյոմ Տոնոյանը կանդրադառնան նախագահների հանդիպման կարևոր շեշտադրումներին:

Տարածաշրջանային հարցերին կանդրադառնա նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա իր վերլուծությունները կներկայացնի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի վերաբերյալ:

Երևանում կմեկնարկի  «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովը: Ներկա կլինի ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հայաստանի համար այս կարևոր համաժողովը յուրահատուկ հարթակ է աշխարհի տարբեր երկրներից հրավիրված լավագույն մասնագետների հետ համատեղ քննարկելու գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը՝ նպատակային առաջարկություններ ներկայացնելով  Հայաստանի համար:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am