Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ

Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների 
ներկայացմամբ և իրացմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի բացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, «Մեկ գոտի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» կողմից ֆինանսավորվող գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները: Գրասենյակը զբաղվելու է չինական շուկայում հայկական ապրանքների և ծառայությունների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ և հայ-չինական գործարար կապերի ստեղծմամբ: Ցինտաո քաղաքի գրասենյակի գործառույթներն իրականացվելու են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից: Համագործակցության գրասենյակին անհատույց տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 500 քմ, որն ապագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է ընդլայնլվել:

Գրասենյակի բացումն ազդարարվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» (Belt & Road Collaborative Innovation Center) միջև համապատասխան պայմանագրերի ստորագրմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am