Իվանիշվիլին 1 մլրդ եվրո Է փոխանցել Քութայիսի համալսարանի համար
12:29, 22 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո Է փոխանցել «Քութայիսի համալսարանական համալիրի» կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում Իվանիշվիլիի պաշտոնական Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
«Քութայիսի համալսարանական համալիրի» շինարարությունն ընթանում Է Իմերեթի տարածաշրջանի խորհրդարանական քաղաքում: Համալիրը կառուցվում Է 140 հեկտար հողատարածության վրա: Կրթական կենտրոնը կհանդերձվի ժամանակակից լաբորատորիաներով ու ենթակառուցվածքով: Այն նախատեսված Է 60 հազար ուսանողների համար:
Քութայիս քաղաքի համալսարանական ավանն ուսանողների առաջին հոսքը կընդունի 2019 թվականին, հաղորդել Է Sputnik-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում