Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռուսական ռազմակայանի նորակոչիկների համար Էքսկուրսիա Է կազմակերպվել Հայաստանի տեսարժան վայրերով

Ռուսական ռազմակայանի նորակոչիկների համար Էքսկուրսիա Է կազմակերպվել Հայաստանի տեսարժան վայրերով
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան, պլանային փոխարինման շրջանակներում, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորամասերից եւ ուսումնական կենտրոններից ժամանել են շուրջ հազար զինծառայողներ, որոնք ծառայում են զորակոչով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունում, զորամիավորման հրամանատարության նախաձեռնությամբ «Հայկական մշակույթի օրերի» անցկացման շրջանակներում որոշում Է ընդունվել ներածական դասընթաց անցկացնել նոր ժամանած զինծառայողների հետ եւ նրանց համար Էքսկուրսիա կազմակերպել հանրապետության տեսարժան վայրերով, որպեսզի զինծառայողները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգության հետ:

Հայաստանի մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը ճանաչելու նպատակով նոր ժամանած զինծառայողները ծանոթացել են զորամիավորման կյանքին ու կենցաղին, այցելել են «Մայր Հայաստան», «Պատվո բլուր», «Ռազմական փառքի» հուշահամալիրներ եւ պատմության թանգարաններ: Ռազմակայանի թանգարանում Էքսկուրսիայի մասնակիցներին ցուցադրել են 300-ից ավելի ցուցանմուշներ, որոնք պահպանվել են Նիկոլայ Առաջին կայսեր կողմից 213 տարի առաջ Ալեքսանդրապոլում (Գյումրի) ռուսական առաջին կայազորի հիմնման պահից:

Երեւանի զինվորական կայազորում նորակոչիկների համար ավելի ընդգրկուն մշակութային-ժամանցային եւ ռազմահայրենասիրական ծրագիր Է պատրաստված, որը ներառում Է այցելություն Հայրենական մեծ պատերազմի թանգարան, ազգային պատմության, հին ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան, հայերի 1915 թվականի ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Էջմիածնի մայր տաճար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am