Թրամփը Գոհաբանության օրվանից առաջ ներում Է շնորհել Դրամսթիք եւ Ուիշբոուն հնդկահավերին
10:06, 22 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 21-ին անցկացրել Է Գոհաբանության նախօրյակին հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողությունը: Արարողությանը, որը հեռարձակում Էր Սպիտակ տան կայքը, նաեւ ներկա Էին Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը եւ նրանց որդին՝ Բերոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թրամփը, որն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնել Է 2017 թվականի հունվարի 20-ին, առաջին անգամ Է հնդկահավերի ներման արարողություն անցկացրել: ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում Է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը, այս տարի տոնակատարությունը զուգադիպում Է նոյեմբերի 23-ին:
Գոհաբանության օրը հնդկահավերի մեծարման ավանդույթի սկիզբը դրվել Է 1947 թվականին, երբ Հնդկահավի ազգային ֆեդերացիան եւ Թռչնաբույծների ազգային խորհուրդն առաջին անգամ այդ թռչունը նվիրեցին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենին:
1963 թվականին նախագահ Ջոն Քենեդին, ստանալով ավանդական նվերը, առաջարկել Է ողջ թողնել թռչնին: Բայց հնդկահավին ներում շնորհելու առաջին պաշտոնական արարողությունը կատարել Է Ջորջ Բուշ Ավագը 1989 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում