Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Time-ը նշել Է 2017 թվականի լավագույն գաջեթները

Time-ը նշել Է 2017 թվականի լավագույն գաջեթները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Time ամերիկյան հանդեսը կազմել Է 2017 թվականի լավագույն տեխնիկական նորույթների վարկանիշը: Գաջեթների ցուցակը գլխավորել Է Nintendo ճապոնական ընկերության Switch խաղային կցուրդը:

«Հիբրիդային» կոնսոլը բաղկացած Է 6,2 դյույմանոց Էկրանով եւ Joy-Con անլար կոնտրոլերներով պլանշետից: Switch-ը մշակված Է այնպես, որ այն կարելի Է օգտագործել թե որպես ստացիոնար կցուրդ, թե «քայլելով խաղալու» համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշի երկրորդ տեղում Է iPhone X-ը: Կազմողները նշում են, որ Apple-ի նորույթը բավականին թանկ Է, իսկ նորամուծություններն առաջին անգամ հայտնվել են Android-ում, սակայն, ինչպես գրում Է Time-ը, անշրջանակի դիսփլեյը եւ Face ID-ը (անձի ճանաչման համակարգը) ապագայում նոր ստանդարտ կսահմանեն սմարթֆոնների համար: 2017 թվականի լավագույն տեխնիկական նորույթների վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Microsoft Surface Laptop նոութբուքը:

Ցուցակը կազմողները բարձր են գնահատել գաջեթի արտաքին դիզայնը, ինչպես նաեւ շարժական համակարգչի՝ լիցքավորումը երկար պահելու կարողությունը: Time-ի վարկածով՝ լավագույն գաջեթների հնգյակում նաեւ տեղ են գտել DJI Spark կվադրոկոպտերը եւ Samsung-ի Galaxy S8 առաջատար սմարթֆոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am