Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՄՆ-ում դատարանն արգելափակել Է «ապաստան-քաղաքների» վերաբերյալ Թրամփի հրամանագրի կատարումը. AP

ԱՄՆ-ում դատարանն արգելափակել Է «ապաստան-քաղաքների» վերաբերյալ Թրամփի հրամանագրի կատարումը. AP

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի ֆեդերալ դատարանը նոյեմբերի 20-ին ոչ սահմանադրական Է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն քաղաքների իշխանություններին դրամաշնորհների տրամադրման սահմանափակում մտցնելու մասին հրամանագիրը, որոնցում չեն պահպանում օրենսդրությունը ներգաղթի ոլորտում:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը: Դատավոր Ուիլյամ Օռիքն իր վճռում նշել Է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմն իրավունք չունի նման կերպ փոխելու քաղաքների միջեւ ֆինանսների բաշխման՝ գոյություն ունեցող համակարգը, որն ավելի վաղ հաստատվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Ապրիլին Օռիքը ժամանակավորապես դադարեցրել Էր սույն հրամանագրի գործողությունը:

Այն ժամանակ նա նաեւ ընդգծել Էր, որ նախագահն իրավունք չունի միակողմանի կարգով սահմանելու նոր կանոններ, որոնք կարգավորեն ֆեդերալ ծախսերը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նշել Է AP-ն, արդեն անհամաձայնություն են հայտնել դատարանի սույն վճռին: Նրանք հայտարարել են, որ Օռիքը դուրս Է եկել իր լիազորությունների շրջանակներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am