Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Պետդեպը հավանություն տվեց Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների մատակարարմանը

Պետդեպը հավանություն տվեց Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների մատակարարմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն Է տվել Վրաստանին 75 միլիոն դոլար գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ արձակման կայանքների վաճառքներին, մատակարարումների վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի ԱՄՆ-ի Կոնգրեսը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը մտնում Է Պենտագոնի կառուցվածքի մեջ: «Պետդեպարտամենտը հավանություն Է տվել Վրաստանին Javelin հրթիռների եւ արձակման կայանքների հնարավոր վաճառքներին, մոտավոր արժեքը 75 միլիոն դոլար Է»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Համապատասխան հանձնարարականը Կոնգրես Էր ներկայացվել նոյեմբերի 17-ին: Գործակալության տեղեկատվությամբ՝ Վրաստանն ավելի վաղ խնդրել Էր իրեն տրամադրել 410 Javelin հակատանկային հրթիռային համալիրներ եւ 72 կայանքներ, պարտավորագիրը նաեւ նախատեսում Է առաքում, ուսուցում եւ այլ սպասարկում: Ինչպես նշում են Պենտագոնում, Javelin համակարգը կմեծացնի պաշտպանության բնագավառում Վրաստանի հնարավորությունները, բայց ըստ որում (հակատանկային հրթիռային համալիրների) մատակարարումները տարածաշրջանում չեն խախտի զինված ուժերի հիմնական հավասարակշռությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am