Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 21.11.2017

Սպասվող լրահոս. 21.11.2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 
Շարունակվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Այսօր` նոյեմբերի 21-ին, կկայանա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ազգային պատկերասրահում կբացվի  Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի ցուցահանդեսը: Այն կրում է «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագիրը: Այն կբացեն Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը: 

Նոյեմբերի 21-ը Հեռուստատեսության համաշխարհային օրն է: 1998 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, մշակութային խնդիրներին: Օրվա առթիվ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այսօր լրագրողների հետ կհանդիպի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա կանդրադառնա  հեռուստաեթերի խնդիրներին: 

Հասարակական դաշտը քննարկում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հարցն ու դրա շուրջ բարձրացած աղմուկը: Թեմայի վերաբերյալ այս անգամ իր դիտարկումները կներկայացնի ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյան։ Նա կանդրադառնա պատվաստման հետևանքներին, պապիլոմավիրուսի վտանգավորությանը։

Հայաստանում է Փարիզի Իրինա Բրուքի թատերական ընկերության (CIB) հիմնադիր անդամ, Տիգրան Չուխաջյանի անվան Միջազգային Ինստիտուտի (IIDT)հիմնադիր տնօրեն, ռեժիսոր և դերասան Ժիրայր Փափազյանը։ Լրագրողների հետ հանդիպմանը Ժիրայր Փափազյանը կներկայացնի հայաստանյան հյուրախաղերի ծրագիրը։

Մարզական անցուդարձից: Մամուլի ասուլիսով հանդես կգա Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը: Նա անդրադառնալու է նոյեմբերի 23-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի՝ Ալբանիա-Հայաստան հանդիպմանը: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ից սկսել է նախապատրաստվել ընտրական փուլի հանդիպումներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am