Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Զիմբաբվեի ուսանողները բոյկոտում են պարապմունքները՝ պահանջելով Մուղաբեի հրաժարականը. News24

Զիմբաբվեի ուսանողները բոյկոտում են պարապմունքները՝ պահանջելով Մուղաբեի հրաժարականը. News24

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեի համալսարանի ուսանողները երկրի մայրաքաղաք Հարարեում բոյկոտում են պարապմունքները եւ հրաժարվում քննությունները հանձնել այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահ Ռոբերտ Մուղաբեն չի հրաժարվել իր պաշտոնից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News24 հարավաֆրիկյան նորությունների պորտալը: Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ նոյեմբերի 20-ին ուսանողները հավաքվել են փողոցում՝ ի նշան գործող նախագահի դեմ բողոքի: Նաեւ նրանք պահանջում են պետության ղեկավարի տիկնոջը՝ Գրեյս Մուղաբեին, զրկել գիտական աստիճանից: «Մենք ցանկանում ենք ամեն ինչ նորից սկսել:

Մենք ստանում ենք այս բոլոր աստիճանները, բայց դրանք ոչինչ չարժեն, քանի որ աշխատանք չկա: Մենք ցանկանում ենք հոգ տանել մեր ծնողների մասին»,-պորտալը մեջբերում Է ուսանողներից մեկի խոսքը: Ինչպես հայտնել Է Zimbabwean պորտալը, համալսարանում բոլոր քննությունները դադարեցվել են մինչեւ հետագա ծանուցումը: Նոյեմբերի 19-ին ԶԱՆՈՒ-ՊՖ կառավարող կուսակցությունը Ռոբերտ Մուղաբեին հանել Է առաջնորդի պաշտոնից:

Կուսակցության անդամներն իրենց նոր ղեկավար են ընտրել երկրի 75-ամյա նախկին փոխնախագահ Էմերսոն Մանանգագվային, որին Մուղաբեն պաշտոնից հեռացրել Էր երկու շաբաթ առաջ: Կուսակցությունը նաեւ որոշել Է, որ եթե նախագահը մինչեւ նոյեմբերի 20-ի կեսօր (տեղական ժամանակով – ըստ Գրինվիչի՝ 10:00-ը) պաշտոնաթող չլինի, ապա նրա նկատմամբ կսկսվի իմփիչմենտի գործընթաց:

Մինչդեռ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ուղերձով հանդես Է եկել ZBC պետական հեռուստաալիքի եթերում եւ հայտարարել, թե կմնա նախագահ՝ չնայած իր վրա գործադրվող ճնշմանը: Դեռ ավելին, իր ճառի ընթացքում նա հայտարարել Է, որ մտադիր Է նախագահել կառավարող կուսակցության՝ դեկտեմբերին կայանալիք համագումարում, եւ որ վերջին շաբաթվա իրադարձություններն սպառնալիք չեն ներկայացնում իր լիազորությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am