Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լրագրողը Ղրղզստանի նախագահից խնդրել ու ստացել Է նրա ոսկե ժամացույցը

Լրագրողը Ղրղզստանի նախագահից խնդրել ու ստացել Է նրա ոսկե ժամացույցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահի պաշտոնում աշխատանքն ավարտած Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 20-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում իր ժամացույցը նվիրել Է տեղական թերթի լրագրողին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դե Ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Ամանտուր Մասագուլովը, հարց տալով Աթամբաեւին, ասել Է, որ ինքը երազ է տեսել, թե իբր կապել էր ժամացույց, որն իրեն էր նվիրել նախագահը:

Դրան ի պատասխան Աթամբաեւը ձեռքից հանել է ժամացույցը եւ տվել լրագրողին: Դա, այսպես կոչված, «Այկոլ Մանաս» (Մեծահոգի Մանաս) «նախագահական ժամացույց» է՝ փոշեպատած ոսկով: Այդ ժամացույցները Ղրղզստանի պատվերով պատրաստվում են ՌԴ-ում: Ղրղզստանի նախագահը, նվիրելով ժամացույցը, կատակել է. «Լավ Է երազ չես տեսել, որ ես քեզ շալվար եմ նվիրում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am