Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ

«Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում 
կկազմակերպվի հատուկ նիստ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, այդ օրը ՀՀ Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը: 
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են հատուկ նիստ, որի ընթացքում երեխաները կհնչեցնեն իրենց հուզող խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները: 
 Նիստում բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Միջոցառումը կվարի ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Ելույթները կհեռարձակվեն ուղիղ եթերով, այնուհետեւ հասանելի կլինեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի յութուբյան ալիքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am